BLC GROUP

Անշարժ գույքի շուկա և կառուցապատում

ԲԻ ԷԼ ՍԻ Գրուպ բիզնես իրավախորհրդատվական ընկերությունը  անշարժ գույքի շուկային առնչվող հարցերով և կառուցապատման ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները`

 

  • Իրավունքների պաշտպանության հարցերով (անշարժ գույք) խորհրդատվություն գործարքի ցանկացած փուլում;
  • Անշարժ գույքի օտարման, ձեռքբերման, վարձակալության, գրավադրման և այլ գործարքների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, գործարքների կնքման իրավական աջակցություն, ներկայացուցչություն նոտարական գրասենյակում և կադաստրի կոմիտեում;
  • Անշարժ գույքի իրավաբանական աուդիտ /due diligence/ ուղղված պարզելու տվյալ անշարժ գույքի հետ կապված իրավական ռիսկերը։
  • տարածքների վարձակալության պայմանագրերի կնքման բանակցություններին մասնակցություն, պայմանագրերի կազմում, գործարքների նոտարական վավերացման աջակցում,
  • տարածքների վարձակալության, գրավադրման և սեփականության իրավունքին առնչվող այլ գործարքների իրավական աջակցություն, փաստաթղթերի կազմում և գործարքների ձևակերպում;
  • Կոմերցիոն տարածքների հետ կապված իրավական ռիսկերի իրավաբանական աուդիտ:
Հանքարդյունաբերության ոլորտ

Հանքարդյուանբերության ոլորտը հանդիսանում է ընկերության հիմնական ուղղություններից մեկը։ Ընկերությունը մատուցում է ծառայություններ  Հայաստանի Հանրապետության ամենախոշոր մետաղական և ոչ մետաղական օգտակարան հանածոների արդյունահանմամբ զբաղվող կազմակերպություններից շատերին։

 

Հանքարդունաբերության ոլորտում մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝

 

  • Խորհրդատվություն և իրավական աջակցում ընդերքօգտագործման իրավունքի, կառուցապատման և այլ թույտվությունների ստացման համար դիմելու գործընթացում,
  • շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների ու պահանջներ, ինչպես նաև աջակցություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հետ կապված գործընթացներում
  • ընկերության արդյունավետ կազմակերպա-իրավական ձև ընտրելու և նախագծի իրականացման համար իրավաբանական անձ հիմնելու գործընթացում։
  • հանքարդյունաբերական և բնապահպանական հարցերով ընդհանուր խորհրդատվություն, այդ թվում ՝ ստուգումների և որոշումների բողոքարկման շրջանակներում,
  • խորհրդատվություն հարկային իրավունքի հարցերով, ներառյալ ռոյալթիների և ոլորտին բնորոշ հատուկ այլ հարցերի վերաբերյալ,
  • ներկայացուցչություն վարչական մարմինների հետ հարաբերություններում՝ վարչական վարույթների շրջանակներում:
Մրցակցային իրավունք (տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտ)

Մրցակցային իրավունքն իր բնույթով հանդիսանում է ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենակարևոր ոլորտներից մեկը, որտեղ պահանջվում են տնտեսագիտական և իրավական համալիր և հատուկ գիտելիքներ, ինչպես նաև՝ մասնագիտական փորձ։

Ընկերությունը մրցակցային իրավունքի ոլորտում ունի հարուստ փորձ, իսկ թիմի անդամները երկար տարիներ աշխատել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ, իսկ ընկերության հիմնադիր գործընկեր ի․գ․թ․ Արսեն Հովհաննիսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասավանդում է ՀՀ մրցակցային իրավունք դասընթացը։

 

Առաջարկում ենք մրցակցային իրավունքին առնչվող հետևյալ ծառայությունները՝

 

  • Ընկերությունների և մրցակիցների գործողությունների վերլուծություն, տնտեսական մրցակցության հնարավոր խախտումներ հայտնաբերելու համար, դրան ուղղված համապատասխան ծրագրերի և ընթացակարգերի մշակում (competition compliance)
  • Մրցակցային իրավունքի հարցերով վերլուծություններ,
  • Միացումների և միաձուլումների ժամանակ առաջացող մրցակցային հարցերով խորհրդատվություն
  • Համակենտրոնացումների հայտարարագրման հարցերով խորհրդատվություն,
  • Մրցակցային իրավունքի հետ կապված հարցերով ներկայացուցչություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ինչպես նաև այլ վարչական մարմիններում
  • Գովազդի մասին պահանջների համապատասխանության հետ կապված խորհրդատվություն
  • Ներկայացուցչություն ՄՊՀ-ում և մրցակցության հարցերով զբաղվող այլ կարգավորող մարմիններում իրականացվող վարույթների ընթացքում
  • Դատական ներկայացուցչություն ընդհանուր իրավասության դատարաններում մրցակիցների հետ վեճերով, ինչպես նաև վարչական դատարանում ՄՊՀ-ի հետ վեճերով:

 

 

Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունքի ոլորտը հանդիսանում է ընկերության հիմնական ուղղություններից մեկը, որտեղ ընկերությունն ունի աշխատանքի հարուստ փորձ և նեղ մասնագիտացված թիմ։

 

Կորպորատիվ իրավունքի ոլորտում ԲԻ ԷԼ ՍԻ Գրուպ բիզնես իրավախորհրդատվական ընկերությունը  մատուցոմ է հետևյալ ծառայությունները`

Կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն,

  • Առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
  • Կորպորատիվ իրավունքի և կորպորատիվ կառավարման հարցերով կազմակերպության գործունեության ընթացիկ խորհրդատվություն,
  • Կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի պատրաստում,
  • Բաժնետիրական համաձայնագրերի պատրաստում,
  • Գրանցման հետ կապված վարչական ներկայացուցչություն (իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր, դեպոզիտարիա/հաշվի օպերատորներ և այլն),
  • Ընկերությունների վերակազմակերպման (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) գործընթացի իրավական ուղեկցում,
  • Ընկերությունների կորպորատիվ քարտուղարի ծառայության մատուցում, այդ թվում ընկերության կառավարման մարմինների և հանձնաժողովների նիստերի հրավիրում, մասնակիցներին նյութերի պատրաստում և տրամադրում, նիստերի վարում, արձանագրության կազմում,
  • Ընկերությունում ներդրումների կատարման մասով իրավական խորհրդատվություն և ներդրման ձևակերպում,
  • Ընկերության արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման իրավական ուղեկցություն,
  • Ընդհանուր ժողովներում հաճախորդի անունից ներկայացուցչության իրականացում,
  • Կառավարչական ծառայությունների մատուցում,
  • Կորպորատիվ իրավական աուդիտ,
  • Կորպորատիվ համապատասխանության հետ կապված ծառայություններ,
  • Բաժնետերերի միջև կամ տնօրինության և բաժնետերերի միջև վեճերի հարցերով աջակցություն,
  • Փոքր (մինորիտար) բաժնետերերի իրավունքների պաշտպանություն,
  • Կորպորատիվ իրավունքի հարցերով ներկայացուցչություն դատարաններում և արբիտրաժային վարույթների շրջանակներում:
Անձնական տվյալների պաշտպանություն

ԲԻ ԷԼ ՍԻ Գրուպ բիզնես իրավախորհրդատվական ընկերությունը  անձնական տվյալների պաշտպանության ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները`

 

  • Անձնական տվյալների պաշտպանության իրավական ակտերի և դրանց կիրառության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Անձնական տվյալների հավաքագրման, մշակման և փոխանցման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջների համապատասխանության ստուգում և եզրակացության տրամադրում,
  • Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության մշակում,
  • Անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանություն,
  • Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում, ինչպես նաև իրավապահ մարմիններում ներկայացուցչություն, ներառյալ բողոքների պատրաստում,
  • Անձնական տվյալների պաշտպանության հարցերով դատական ներկայացուցչություն:
Աշխատանքային իրավունք

ԲԻ ԷԼ ՍԻ Գրուպ բիզնես իրավախորհրդատվական ընկերությունը  աշխատանքային իրավունքի ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները`

 

  • Խորհրդատվություն աշխատանքային իրավունքի վերաբերյալ
  • Աշխատանքային հարաբերությունների իրավաբանական աուդիտ
  • Աջակցություն գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու, ազատման գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև՝ դատական ներկայացչություն իրականացնելու հարցերում
  • Գործատուների համար աշխատանքային օրենսդրության կիրառության հիմնախնդիրների հետ կապված սեմինարների կազմակերպում:
  • Գործատուների պատվերով, աշխատողների համար սեմինարների կազմակերպում
  • Աշխատանքային վեճերի հետ կապված բանակցությունների անցկացում և դատական ներկայացուցչություն:
Բանկային և այլ ֆինանսական ծառայություններ

ԲԻ ԷԼ ՍԻ Գրուպ բիզնես իրավախորհրդատվական ընկերությունը  ֆինանսական շուկային առնչվող հարցերով մատուցում է հետևյալ ծառայությունները`

 

  • Իրավաբանական եզրակացությունների տրամադրում և խորհրդատվություն Ֆինանսական, բանկային, ապահովագրական, ներդրումային ֆոնդերի և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների գործունեության առնչվող  օրենսդրական կարգավորումների վերաբերյալ,
  • Ֆինանսական կազմակերպություններում մասնակցության ձեռքբերման և դադարեցման վերաբերյալ կարծիքի տրամադրում և իրավական ուղեկցում նշված գործընթացներում,
  • Կենտրոնական բանկի հետ հարաբերություններում ներկայացուցչություն,
  • Օրենսդրական պահանջների վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև կարգավորող մարմնին դիմելու համար պահանջվող փաստաթղթերի պատրասման դեպքում իրավական մասի ապահովում,
  • Ֆինանսաբանկային կազմակերպությունների ընթացիկ իրավական սպասարկում
  • ֆինանսական ոլորտին վերաբերող պայմանագրերի, մասնավորապես վարկային, փոխանակումների, ապահովագրման, գրավի պայմանագրերի մշակում և վերանայում՝ օրենսդրությանը, գործող կարգավորումներին և փողերի լվացման դեմ պայքարի և այլ կանոնակարգերին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով
  • Արժեթղթերի թողարկման կամ ձեռք բերման գործընթացում խորհրդատվություն և անհրաժեշտ փաստաթղթերի մշակում,
  • Կորպորատիվ փաստաթղթերի իրավական աուդիտ և ուսումնասիրություն,
  • Իրավական աջակցություն պայմանագրերի մշակման և/կամ հետազոտության հարցում;
  • Իրավաբանական ծառայություններ միաձուլումների և ձեռքբերումների, բաժնետոմսերի գնման կամ ֆինանսաբանկային ոլորտում այլ տեսակի ներդրումների ընթացքում;
  • Ընկերությունների և անհատների ներկայացուցչություն Կենտրոնական դեպոզիտարիայի և հաշվի օպերատորների հետ հարաբերություններում արժեթղթերի՝ ներառյալ արժեթղթերի հաշիվների, պահառության հետ կապված հարցերով:

 

Դատական ներկայացուչություն, վեճերի այլընտրանքային լուծում (արբիտրաժ, հաշտարարություն)

ԲԻ ԷԼ ՍԻ Գրուպ բիզնես իրավախորհրդատվական ընկերությունը  մատուցում է հետևյալ ծառայությունները՝

 

Ներկայացուցչություն քաղաքացիական գործերով, այդ թվում՝

  • պայմանագրերից բխող վեճերով, ներառյալ՝ գումարի բռնագանձում, վնասների հատուցում, պայմանագրերի լուծում և այլն,
  • գործարքների վավերությանն առնչվող պահանջներով,
  • վնասների բռնագանձման պահանջներով,
  • օտարերկրյա դատական ակտերի և օտարերկրյա արբիտրաժային տրիբունալների որոշումների ճանաչման և կատարման թույլատրման վերաբերյալ դիմումով գործերի վարույթով,

 

Ներկայացուցչյություն վարչական գործերով, այդ թվում՝

  • Ներկայացուցչություն վարչական մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու նպատակով,
  • Ներկայացուչություն վարչական դատարանում վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման, ճանաչման հայցերով, ինչպես նաև մասնակցություն վարչական դատարանի հատուկ վարույթներով քննվող գործերով,

Քրեական գործերով պաշտպանություն,

Ներկայացուցչություն ՀՀ Սնանկության դատարանում,

Ներկայացուցչություն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, վերաքննիչ վարչական և վերաքննիչ քրեական դատարաններում, ՀՀ Վճռաբեկ դատարանում,

Ներկայացուցչություն արբիտրաժային դատարանում (հայաստանյան և օտարերկրյա),

Ներկայացուցչություն վեճը հաշտարարությամբ լուծելու փուլում:

Այլ ծառայություններ

ԲԻ ԷԼ ՍԻ ԳՐՈՒՊ բիզնես իրավախորհրդատվական ընկերությունը մատուցում է ծառայություններ նաև հարկային, մաքսային, միգրացիայի և կացության կարգավիճակ ստանալու, սնանկության և այլ հարցերով, ինչպես նաև՝ մատուցում է իրավաբանական, ֆինանսական և բիզնեսի ռազմավարական ծրագրերի մշակման համալիր ծառայություններ: